Իրանը բալիստիկ հրթիռների փորձարկում է կատարելու

Իրանում երեք օր շարունակ հրթիռային փորձարկումներ են տեղի ունենալու. այդ մասին երկրի պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է օդային ուժերի հրամանատար Ամիրալի Հաջիզադեն:
Նա հայտարարել է, որ փորձարկվելու են փոքր, միջին և մեծ հեռահարության տարածության համար նախատեսված բալիստիկ հրթիռները: Նախատեսվում է փորձարկել նաև նոր հրթիռներ, որոնցից մեկը կրում է «Պարսից ծոց» անվանումը:
Հաջիզադեն նշել է, որ փորձարկվելու է հատկապես հրթիռների ազդեցությունն ու նշանակետին հասնելու հնարավորությունը:
Ուսումնավարժանքներին մասնակցելու են նաև ռումբ նետելու հնարավորություններ ունեցող անօդաչու ինքնաթիռները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031