Բաժիններ՝

Պուտինը ոչ նպատակահարմար է համարել Հալեպում օդային հարվածների վերսկսումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա պահին ոչ նպատակահարմար է համարում Հալեպի ուղղությամբ օդային հարվածների վերսկսումը, սակայն Ռուսաստանը իրավունք է վերապահում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բոլոր միջոցներն օգտագործել սիրիական բանակին աջակցելու համար: «Ինտերֆաքս»-­ը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է, որ Հալեպում ռազմական գործողությունների վերսկսման որոշումը գլխավոր շտաբի և տեղեկատվական կենտրոնից առաջարկությունների հիման վրա կայացնելու է գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինը:

«Գլխավոր շտաբն իրականացնում է օպերատիվ, մարտավարական ղեկավարություն: Ինչ վերաբերում է մարտավարական առաջադրանքներ ու որոշումներ իրականացնելուն, ապա դրանք ընդունվում են ՌԴ զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից»,­- նշել է Պեսկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս