Բաժիններ՝

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հոկտեմբերի 26-ին, բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռների սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հորդորում ենք նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 4-5, 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

arm-25

Երևանում`

Հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, հոկտեմբերի 28-ի ցերեկը, հոկտեմբերի  29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում է անձրև, հոկտեմբերի 27-ի ցերեկը, հոկտեմբերի 28-ի գիշերը, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի գիշերը և առավոտյան առավել բարձրադիր հատվածներում սպասվում է թաց ձյուն:

25-arm

Երևանի հոկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.30C (1972 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -2.90C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.30C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս