Բաժիններ՝

Քլինթոնը Թրամփին անհաջողակ է անվանել

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը իր մրցակցին՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին անվանել է «անհաջողակ»՝ քննադատելով նրա այն հայտարարությունը, թե ինքը կարող է պարտության դեպքում չճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները։

«Ինչ-որ մեկն արդեն անհաջողակ է, իսկ մենք շարունակում ենք առաջ շարժվել»,- հայտարարել է Քլինթոնն իր կողմնակիցների հետ հանդիպմանը։

Նա նշել է. «Հայտարարությունն այն մասին, որ դու չես ճանաչում ընտրությունների արդյունքները, մեր ժողովրդավարությանն ուղղված սպառնալիք է։ Ւշխանության խաղաղ փոխանցումը այն է, ինչ Ամերիկան դարձրեց Ամերիկա»,- հայտարարել է Քլինթոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս