Բաժիններ՝

Վորոնեժի օդանավակայանը հայտարարել է դեպի Երևան չվերթերի գործարկման մասին

Armenia ավիաընկերությունը մտադիր է դեկտեմբերի 16-ից Վորոնեժից Երևան չվերթներ իրականացնել: Այդ մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով Վորոնեժի օդանավակայանի հաղորդագրությանը։

Չվերթերը իրականացվելու են Boeing 737-500 ինքնաթիռներով՝ շաբաթական երկու անգամ։
Ճանապարհը կազմում է 2 ժամ 10 րոպե: Տվյալ ուղղությամբ տոմսերի վաճառքն արդեն մեկնարկել է։ Մեկ ուղղությամբ թռիչքի արժեքը, առանց ուղեբեռի, սկսվում է 49 եվրոյից:

«Սկզբնապես, Վորոնեժ-Երևան կանոնավոր չվերթերը ցանկանում էինք գործարկել հոկտեմբերին, սակայն ավիափոխադրողի փաստաթղթավորումը ավելի շատ ժամանակ պահանջեց նախատեսվածից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս