Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Վրացական երազանքը» առաջատարն է

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերի կեսից ավելիում ձայների հաշվարկը ցույց է տալիս, որ «Վրացական երազանքը» շարունակում է առաջատար մնալ՝ հավաքելով ընտրողների ձայների կեսից ավելին, քան Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:

«Միացյալ ազգային շարժումը» հավաքում է ընտրողների ձայների ավելի քան մեկ քառորդը: Այս մասին վկայում են Վրաստանի ԿԸՀ-ի տվյալները:

«1866 (50,41%) ընտրատեղամասերի տվյալով (3702 ընտրատեղամասերից) «Վրացական երազանքը» հավաքում է ընտրողների ձայների 50,56%-ը կամ 396 հազար 817 ձայն, «Միացյալ ազգային շարժումը»՝ 26,51% կամ 208 հազար 56 ձայն: Մյուս կուսակցությունները 5%-անոց արգելքը չեն հաղթահարում»,- ասվում է Վրաստանի ԿԸՀ-ի կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս