Բաժիններ՝

Եթե այս նշանները նկատել եք դռան վրա, ապա շտապ զանգեք Ոստիկանություն

Երբևէ չե՞ք նկատել, որ երբեմն դռների վրա տարօրինակ նշաններ են հայտնվում. կարծես երեխան խաղալիս ինչ-որ բան է նկարել։ Thejizn.com կայքը գրում է, որ որոշ նշաններ տեսնելու դեպքում անհրաժեշտ է շտապ Ոստիկանություն զանգել։ Վերջերս բրիտանական ոստիկանությունը հրապարակել է, այսպես կոչված, «գողերի նշանների» ցանկը։ Սրանք հատուկ սիմվոլներ են, որոնցով գողերը նշում են պոտենցիալ և իրական զոհերի տները։

Առավել հաճախ դրանք արվում են կավիճի օգնությամբ՝ դռան, պատի, ավտոտնակի դռան վրա։ Ցավոք սրտի, այս ամենը միայն Բրիտանիայով չի սահմանափակվում. նմանատիպ զգուշացումներ կարելի է լսել Իսպանիայի, Չլիի, Չինաստանի, Կիպրոսի ոստիկանությունից։ Ցանկը կարել է շարունակել, և, եթե տեղական Ոստիկանությունն այսպիսի զգուշացումներ չի անում, դա չի նշանակում, որ այս դեպքերում ոչինչ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա։

Ընդհակառակը. ըստ որոշ տվյալների՝ մամուլում այս սիմվոլների հրապարակումից հետո շատ գողեր հրաժարվել են դրանց օգտագործումից. որքան շատ մարդ գիտի դրանց մասին, այնքան մեծ է հավանականությունը, որ դռան վրա հայտնված նշանը նրանց կմատնի ժամանակից շուտ։

01

754678734277030

Այս դեպքերում սովորաբար օգտագործվում են պարզ սիմվոլներ, որոնք երկակի չեն մեկնաբանվում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս