Բաժիններ՝

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 1 մլրդ դոլարի վարկային երաշխիքներ

Միացյալ Նահանգները պատրաստ են Ուկրաինային տրամադրել 1 մլրդ դոլարի չափով վարկային երաշխիքներ, հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։

Համաձայն Պյոտր Պորոշենկոյի կայքի՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հաստատել է, որ Ուկրաինան իրականացրել է բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ֆինանսական օգնության ստացման համար։

ԱՄՆ-ն և Ուկրաինան վարկային երաշխիքների տրամադրման մասին համաձայնագիրը կնքել են հունիսին։ Վարկի մարման ժամկետը կազմում է 5 տարի։ Սա 2014թ. մայիսից ֆինանսական օգնության տրամադրման արդեն երրորդ գործարքն է։

Երրորդ տրանշի ստացումը ակնկալվում էր դեռ 2015թ. նոյեմբերին, սակայն Ուկրաինան չէր կարողացել այն ստանալ, քանի որ ԱՄՆ-ը պնդում էր, որ անհրաժեշտ է ավելի ակտիվորեն երկրում իրականացնել տնտեսական և հակակոռուպցիոն բարեփոխումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս