Իսրայելական բանակին հրաման է տրվել պատրաստվել Իրանի դեմ պատերազմի՞. 12-րդ ալիք

Վերջին օրերին բոլոր մակարդակներում քննարկվում է Իրանի վրա հարձակմանը Թրամփի կողմից կանաչ լույս տալու հնարավորությունը: Ըստ գնահատականների, եթե ԱՄՆ-ը հարձակվի, Իսրայելը ևս կմիանա Իրանի դեմ ռազմական գործողություններին: Դրա մասին, ըստ News.am-ի, հայտնել է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը:

Իսրայեը բարձր մարտական պատրաստվածության վիճակում է Իրանի վրա հնարավոր հարձակման պատճառով: Իսրայելական բանակին, ինչպես նաև փրկարար ծառայություններին հրահանգ է տրվել պատրաստվել պատերազմի: Իսրայելում կարծում են, որ որոշումը շատ մոտ է, և դա պայմանավորված է Ժնևի բանակցությունների փուլում առաջընթացի բացակայությամբ:

Քաղաքական մակարդակում կարծում են, որ եթե ամերիկացիները լայնածավալ հարձակում սկսեն, մեծ հավանականություն կա, որ Իրանը կհարձակվի Իսրայելի վրա՝ օգտագործելով հեռահար հրթիռներ: Այդ պատճառով տարբեր փրկարարական ծառայություններին և թիկունքի հրամանատարությանը հրահանգ է տրվել պատրաստվել պատերազմի:

Տարբեր անվտանգության մաիմիններ բերվել են բարձր մարտական պատրաստվածության վիճակի:

 

Տեսանյութեր

Լրահոս