Բաժիններ՝

Մեղրով և սոդայով դիմակ

Գեղեցիկ մաշկը գայթակղության ամենակարևոր պայմաններից մեկն է: Եթե դեմքը խնամված է և հարթ, ապա հաճելի է դրան նայել, իսկ եթե ոչ, ապա՝ հակառակը: Բոլորն են ցանկանում գեղեցիկ և հարթ մաշկ ունենալ: Ի՞նչ անել այս դեպքում: Գնալ գեղեցկության սրա՞հ, թե՞ փորձել տան պայմաններում գեղեցկացնել և առողջացնել մաշկը:

just-lady կայքն առաջարկում է բնական բաղադրիչներից պատրաստված դիմակ, որը կօգնի լուծել պրոբլեմատիկ մաշկի խնդիրը:

Դիմակը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է՝

  • Մեղր
  • Սոդա
  • Ջուր

1 ճ/գ սոդան և 2 ճ/գ մեղրը լավ խառնեք, եթե դիմակը չափազանց խիտ ստացվի, մի փոքր ջուր ավելացրեք:

Կարդացեք նաև

Դիմակը քսեք դեմքին և մերսեք դեմքը մի քանի րոպե շարունակ:

Թողեք դիմակը մնա 10-15 րոպե, եթե չոր և զգայուն մաշկ ունեք,ապա դիմակը 10 րոպեից ավելի մի պահեք: Վերջում դիմակը մաքրեք տաք ջրով և խոնավեցնող քսուք քսեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս