Կանադայի Օնտարիոյի նահանգի՝ առայժմ անհայտ բնակիչը 7 միլիոն կանադական դոլար (5,4 միլիոն դոլար) է շահել «46-ից 6» առավել մեծ ժողովրդականություն վայելող ազգային վիճակախաղերից մեկով:
Մարդիկ չեն հասկանում՝ ինչ է նշանակում դիվերսիոն հետախուզական գործողություններ, մինչև վերջ չեն վերլուծում՝ ինչպիսի նպատակներ են հետապնդում դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները:
«Թաքնված սեր» հեռուստասերիալում մասնակցության առաջարկը ստացա գրեթե երկու ամիս առաջ ու անմիջապես համաձայնեցի: Այս անգամ կերպարիս հետ ծանոթանալով՝ շատ ուրախացա, քանի որ այն տարիքային իմաստով ինձ համապատասխանում է, այլապես մինչ այսօր մեծ մասամբ ինձնից ավելի մեծ տարիքով կանանց եմ մարմնավորել:
85 տարեկան հասակում մահացել է Խորհրդային Միության լեգենդար շախմատիստ Վիկտոր Կորչնոյը:
Կրակոցներ արագաչափ սարքի ուղղությամբ:
Ֆրանսիայի Անսե քաղաքում կայացել է բայդարկա և կանոե թիավարության «Մեծ նավակ» պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ մարզիկները:
Հունիսի 6-ին, ժամը 19.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խարբերդի ամառանոցների 20-րդ փողոցի տներից մեկում:
Հունիսի 6-ին, ժամը 22.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 4 ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանին ձեռք բերելու անհաջող փորձից հետո «Չելսին» ուշադրությունը սևեռել է Կանտեի վրա: Ինչպես հաղորդում է beIN Sports-ը, «կապույտների» ներկայացուցիչները գործարքը քննարկելու նպատակով արդեն հանդիպել են Կանտեի հետ: Ըստ աղբյուրի տվյալների՝ «Չելսին» մտադիր է ակտիվացնել ֆուտբոլիստին գնելու հնարավորությունը, որը կազմում է 25 մլն եվրո:
Թեոդոսիայի Հովհաննես Այվազովսկու պատերասրահն ունի ծովանկարչի գործերի՝ աշխարհում ամենախոշոր հավաքածուն. 416 կտավների մեծ մասն ունի 1 միլիոն եվրոյից ավելի ապահովագրական արժեք, սակայն պատկերասրահը ոչ մի առնչություն չունի մեծ նկարչի՝ Լոնդոնի Christie’s աճուրդում վաճառքի հանված կտավների հետ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը:
2004 թվականին նա հիմնել է «Alex and Ani» ոսկերչական զարդերի ընկերությունը` անվանելով այն իր երկու դուստրերի անուններով: Զարդերի արժեքը ցածր պահելու նպատակով ընկերությունն օգտագործում է վերամշակված նյութեր:
Հաշվի առնելով ծրագրի հաջողությունը` IBM Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում բուհական դասընթացները կկրեն շարունակական բնույթ, ինչի մասին վկայում է IBM ISTC համալսարանական ամառային ծրագիրը, որին դիմելու վեջնաժամկետն է 2016թ. հունիսի 11–ը:
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների պաշտոնական ցանկը:
Նորածին աղջկա առքուվաճառքը բացահայտվել է:
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 58-ամյա Ե.Խաչատրյանի սպանության բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ։ Մեկ անձ ձերբակալվել է։
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր Նախագահ Սերժ Սարգսյանի և Չինաստանի Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ Ճան Գաոլիի ներկայությամբ տեղի է ունեցել հայ և չինացի ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանն ուղղված կրթահամալիրի՝ «Չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց Հայաստանում» ծրագրի մեկնարկի արարողությունը:
Մեր դոմիկը հիմքից փլված է: Կրիշը փտած է: Անձրեւների ժամանակ ջուրը գլխներիս կլցվի: Պոլը ոտքերներիս տակից կփախնի: Ահավոր վիճակ է: Տունը խոնավ է: Անկողինը, վերմակները լրիվ ջրի մեջ կորած են: 7 անձով էս փոքր դոմիկի մեջ անհնար է ապրելը: Ինչխոր նկուղի մեջ ապրինք:
«Իսկ ո՞վ է ասում, կամ ինչի՞ համար Ռուսաստանը պետք է մեր օգտին գործի ՀՕՊ բնագավառում: Այս ամենն ունենալով հանդերձ՝ մենք մեզ դնում ենք խնդիրների մեջ: Մենք հիշում ենք այն ինքնաթիռները, որ հատել էին մեր օդային սահմանը, այս պայմանագրով կստացվի, որ նրանք հատել են Ռուսաստանի օդային սահմանը»:
Պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանն այսօր տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
«Suning Group-ը պաշտոնապես ձեռք է բերել Միլանի «Ինտերը»»,- այս մասին հաղորդվել է այդ նույն կոնսորցիումին պատկանող «Ցզյանսու Սունին» ակումբի թվիթերյան էջում:
Ես խստագույնս դատապարտում եմ Արցախի խորհրդարանի մեր գործընկեր Հայկ Խանումյանի հանդեպ տեղի ունցած բռնարարքը, և, բնականաբար, մեզանից յուրաքանչյուրն ակնկալում է, որ շատ սեղմ ժամկետում Լեռնային Ղարաբաղի հանրապետության իրավապահները կբացահայտեն թե՛ կատարողներին, և թե՛ այս անպարկեշտ արարքի պատվիրատուներին:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո պետք է բանակը վերազինել նորագույն տեխնոլոգիաներով:
Գերմանիան Եվրամիության շարժիչ ուժն է, և Թուրքիայում շատ լավ հասկանում են, որ Եվրամիության շատ երկրներ, հետևելով Գերմանիայի այս քայլին, կարող են ընդունել Հայոց ցեղասպանությունը, սակայն միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի արդյունավետություն կունենա այս քայլը:
Այսօր «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ «Արմֆոն» հեռախոսների պաշտոնական շնորհանդեսը:
Գերեզմանոցում տեղի ունեցած ընդհարումն ավարտվեց սպանությամբ:
Ուժեղացված ծառայություն Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
Կովկասի և Սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը, կարծում եմ, մշտապես բախվելու են: Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Բնականաբար ես կարևոր եմ համարում Ռուսաստանի ներկայությունը մեր տարածաշրջանում. դա բալանսավորում է Թուրքիայի զավթողական նկրտումները: Բայց նաեւ Կիպրոսի հարցում միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի Թուրքիայի հավակնությունները:
Հունիսի 4-ին, ժամը 23.45-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում գտնվող բենզալցակայանի դիմաց մահացած, անձը չպարզված քաղաքացի կա:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հուսով է, որ Արցախի հերոս Սամվել Բաբայանի այցն Արցախ քաղաքական նոր մշակույթ կձևավորի: Մեզ հետ զրույցում Թ. Պողոսյանն ասաց՝ պետք է գիտակցել, որ ցանկացած հայ, ով վերադառնում է հայրենիք, սրտացավ է: