Բաժիններ՝

Լոլիկից դիմակ

Լայնացած ծակոտիներ, բորբոքումներ, կարմրություն, տհաճ գոյացություններ. սրանք այն խնդիրներն են, որոնք մշտապես անհանգստացնում են կանանց: Բարեբախտաբար, լոլիկն ի վիճակի է պայքարել մաշկի նմանատիպ թերությունների դեմ: Լոլիկն ամենաարդյունավետ և ամենամատչելի միջոցն է, որը կօգնի արագ ազատվել դեմքի մաշկի նմանատիպ խնդիրներից:

Լոլիկի դիմակ

Կարող եք օգտագործել ինչպես՝ լոլիկի մի կտոր, այնպես էլ՝ լոլիկի խյուս: Արդյունքը նույնը կլինի: Լոլիկի դիմակը պետք է քսել դեմքին, թողնել, որ մնա մի փոքր, ապա լվանալ տաք ջրով, և սովորական խոնավեցնող քսուք քսել: Դիմակը կարող եք թողնել դեմքին մոտավորապես մեկ ժամ, սակայն նույնիսկ 15 րոպեն բավական կլինի արդյունքի հասնելու համար:

Նմանատիպ դիմակը հրաշալի է պրոբլեմատիկ մաշկի համար, քանի որ այն միանգամից հանում է բորբոքումները: Ամբողջ գաղտնիքն այն է, որ լոլիկի թթվայնությունը վերականգնում է մաշկի pH բալանսը: Բացի այդ, լոլիկի բաղադրության մեջ մտնող վիտամիններ A-ն, C-ն, E-ն և B6-ը բարձրացնում են մաշկի տոնուսը, հարթեցնում են կնճիռները, լավացնում են արյան շրջանառությունն ու մաշկի գույնը:

Սակայն պետք է հիշել, որ նմանատիպ դիմակը խորհուրդ չի տրվում չափազանց զգայուն մաշկ ու ալերգիաներ ունեցողներին: Լոլիկը յուրահատուկ մթերք է, որն անմիջապես ազդում է մաշկի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս