Նշվել են պանրի 5 ամենաօգտակար տեսակները
Սննդաբան Էմիլի Մարտորանոն և Նյու Յորքի համալսարանի սննդի լաբորատորիայի տնօրեն Լուրդես Կաստրո Մորտիլյարոն նշել են, որ ոչ բոլոր պանիրներն են առողջարար։ Նրանց խոսքերը հաղորդում է Infobae պարբերականը:
Մորտիլյարոն նշել է, որ ռիկոտան պանրի բոլոր տեսակներից ամենաօգտակարն է: Մասնագետը բացատրել է, որ այն ցածր նատրիումի պարունակություն ունի և հարուստ է շիճուկային սպիտակուցով, որը հեշտությամբ մարսվում է։
Մարտորանոն ընդգծել է, որ պարմեզանը, պեկորինոն և գաուդան նույնպես հարուստ են օգտակար հատկություններով: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ կալցիում և ապահովում են երկարատև հագեցվածության զգացում: Այնուամենայնիվ, նատրիումի բարձր պարունակության պատճառով այս պանիրները պետք է սահմանափակվեն հիպերտոնիա և երիկամների խնդիրներ ունեցողների սննդակարգում, զգուշացրել է բժիշկը:



