Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ 6 ժամից պակաս եք քնում

Նյարդաբան Սելիա Գարսիա Մալոն զգուշացրել է գիշերը վեց ժամից պակաս քնելու հետևանքների մասին: Բժիշկը կարևոր բացահայտումներ է արել Cuidate Plus-ի հետ զրույցում։

Մալոյի խոսքով, եթե մարդը քնում է վեց ժամից պակաս, հաջորդ օրը նրա վիճակը կարելի է համեմատել ալկոհոլի ազդեցության տակ լինելու հետ: Նյարդաբանը կոչ է արել այն մարդկանց, ովքեր բավարար չափով չեն քնել, խուսափել մեքենա վարելուց, քանի որ դա կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելը:

Քնի մասնագետ, բժիշկ Մարիա Խոսե Մարտինեի խոսքով՝ քնի քրոնիկ պակասը օրգանիզմում սթրես է առաջացնում: Գիշերը վեց ժամից պակաս քնելը հանգեցնում է ուղեղում տեղեկատվության մշակման խանգարման և մեծացնում է տարբեր հիվանդությունների զարգացման ռիսկը։

Տեսանյութեր

Լրահոս