Բաժիններ՝

Լայմա Վայկուլեի գեղեցիկ կառուցվածքի գաղտնիքը

Takprosto.cc կայքը գրում է, որ 61 տարեկան հասակում Լայմա Վայկուլեն հրաշալի տեսք ունի: Արդեն քանի տարի է՝ նա 47-49 կգ է կշռում: Երգչուհին հետևում է սնվելու իր կանոններին: Ընդամենը 9 օրվա ընթացքում այս դիետան հնարավորություն է տալիս նիհարել մինչև 65 կգ-ով: Սակայն պետք է հաշվի առնել, որ այս դիետան բավական խիստ է, ամուր կամքի ուժ է պահանջում:

Երգչուհին սնունդ օգտագործում է օրվա ընթացքում 2-3 անգամ: Ընդ որում, ուտելիքը պետք է լինի որքան հնարավոր է՝ պարզ: Ընդմիջման համար նա օգտագործում է կիտրոնով կանաչ թեյ, իսկ շաքարի փոխարեն՝ մեղր:

Լայմա Վայկուլեի դիետան

Եթե երգչուհին հյուրախաղերի ընթացքում մի քանի կիլոգրամ քաշ է հավաքել, հետևում է այս դիետային՝ 3 օր ուտում է միայն բրինձ, հաջորդ 3 օրը՝ խաշած հավի միս, հաջորդ 3 օրը՝ միայն խնձոր: Այդ ընթացքում այս մթերքների չափի սահմանափակում չի դրվում: Համը լավացնելու համար երգչուհին ավելացնում է մի փոքր սոյայի սոուս և չոր կանաչի: Օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել 2 լիտրից ոչ պակաս ջուր: Երգչուհին նախապատվություն է տալիս մուգ բրնձին, քանի որ այն ավելի շատ օգտակար հատկություններ ունի, քան սպիտակ բրինձը:

Vaykule

Vaykule1

Հակացուցումներ

Այս դիետային խորհուրդ չի տրվում հետևել հղիներին, կերակրող մայրերին, ինչպես նաև երիկամների հիվանդություններ ունեցող անձանց: Երգչուհին չի սնվում այս ռեժիմով այն ժամանակ, երբ հիվանդ է: Դիետային պետք չէ հետևել նաև այն դեպքում, երբ օրգանիզմը թուլացած է կամ որևէ հիվանդություն է տարել:

Եթե որոշել եք հետևել դիետային, 9 օր անց չմոռանաք բեռնաթափման օր կազմակերպել:

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս