Բաժիններ՝

Արա Աբրահամյանի որդին կամուսնանա Տիմատիի՝ իսլամ ընդունած նախկին կնոջ հետ

Ռուսական «Գազետան» հայտնում է, որ գործարար և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի որդին նշանադրվել է մոդել Անաստասիա Ռեշետովայի հետ: Զույգը այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել, չեն եղել նաև մեկնաբանություններ։ Սակայն ռուսական զլմ-ներին որոշ իրադարձություններ թույլ են տվել ենթադրել, որ լուրերը իրականությանը համապատասխանում են։

Ռեշետովան սոցցանցի իր էջերում ցուցադրել է իր ադամանդե նշանադրության մատանին։ Հրապարակումից պարզ է դարձել, որ մոդելին ամուսնության առաջարկ արվել է Մալդիվներում հանգստանալիս։ Ռեշետովան թաքցրել է փեսացուի ինքնությունը։

Сын долларового миллиардера: СМИ раскрыли имя жениха Решетовой - Газета |  Новости

Արա Աբրահամյանի որդու՝ Վլադիսլավ Աբրահամյանի մասին քիչ տեղեկություն է հայտնի։ Ռուսական աղբյուրները գրում են, որ նա սիրում է ձիասպորտ և մարտարվեստ։ Աղբյուրները նաև հայտնում են, որ նա Բարվիխայում ունի ընտանեկան առանձնատուն, որի արժեքը 80 միլիոն դոլար է։

Նշենք, որ Անաստասիա Ռեշետովան լայն ճանաչում է ստացել 2014-ից, ռուս ռեփեր Տիմատիի հետ հարաբերությունների մեկնարկից հետո։ 2019 թվականին զույգը որդի է ունեցել, իսկ արդեն 2020 թվականի աշնանը հայտարարել բաժանման մասին՝ ընդգծելով, որ կշարունակեն համատեղ զբաղվել երեխայի դաստիարակությամբ։

Что известно о будущей невестке Ара Абрамяна

Հատկանշական է նաև այն, որ թաթարական ծագում ունեցող ռուս մոդելը հայտնի է նաև տարիներ առաջ կայացրած որոշմամբ, երբ ընդունել էր իսլամ։ Նա այս որոշումը հաստատել էր իր հետևորդների համար։

Հաղորդվում է, որ Ռեշետովան և կրտսեր Աբրահամյանը պլանավորում են կազմակերպել մեծամասշտաբ հարսանիք: Արարողության և հարսանիքի ամսաթվի մանրամասները դեռևս չեն հրապարակվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728