Բաժիններ՝

Պայթյուններ Անկարայում. կան բազմաթիվ զոհեր ու տասնյակ վիրավորներ

Այսօր պայթյուն է տեղի ունեցել Անկարայի երկաթուղային կայարանի շրջանում, տեղեկություններ կան մեծ թվով զոհերի ու տուժածների մասին, հայտնում է թուրքական Dogan գործակալությունը:

Հաղորդվում է, որ գործի է դրվել երկու պայթուցիկ սարք: Պայթյունները որոտացել են մինչ արհմիությունների կազմակերպած միտինգը
CNN Turk-ի տվյալներով՝ պայթյունի վայրում են հավաքվել մեծ քանակությամբ շտապօգնության մեքենաներ:

Reuters-ը, իր հերթին, նշում է մեծաթիվ զոհերի մասին, որոնց ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ:
Սոցցանցերում սկսել են հայտնվել դեպքի վայրից առաջին լուսանկարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս