Վթար Երևան-Դիլիջան ավտոճանապարհին

Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.56-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 85-րդ կմ-ում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 83-րդ կմ-ում «ԳԱԶ-3110» մակնիշի 97 AM 997 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1983 թ. ծնված Ի. Ղ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը:

Տեսանյութեր

Լրահոս