Բաժիններ՝

Ֆիլիպինների բանտերից մեկում բանտարկյալները ողջ-ողջ այրվել են

Ֆիլիպինների բանտերից մեկի հոգեբուժական բաժանմունքներից մեկի 9 բանտարկյալներ այրվել են հրդեհի հետևանքով: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում կատարելով երկրի արդարադատության նախարարությանը:

Ողբերգությունը տեղի է ունեցել Լեյտե կղզու ուղղիչ հաստատությանը, որը գտնվում է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից 620 կմ հարավ-արևելք:
Հաղորդվում է, որ հրդեհը շարունակվել է 8 ժամ: Հրշեջները կարողացել են կրակը մարել միայն այս գիշեր: Բանտապահներն ու բանտակիցները փորձել են փրկել բանտարկյալներին բանտի խիստ ռեժիմի բաժանմունքից, սակայն ապարդյուն:

9 բանտարկյալ ողջ-ողջ այրվել է, 1-ը համարվում է անհետ կորած:
500 բանտարկյալի համար նախատեսված բանտում իր պատիժն է կրում 1256 բանտարկյալ, ինչը սովորական է Ֆիլիպինների գերծանրաբեռնված բանտերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս