«Ղարաբաղի շուրջ ռուս-ադրբեջանական գործարքը կքայքայի ՌԴ դիրքերը Կովկասում, ապա մյուս բոլոր տարածաշրջաններում»

Հարցազրույց Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ,
ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովի հետ

– Եվրասիական տարածաշրջանի խնդիրներն ուսումնասիրող «Ստրատֆոր» ամերիկյան վերլուծական կենտրոնն իր վերջին վերլուծական հոդվածում նշել էր, որ Ադրբեջանը սկսում է թեքվել դեպի Ռուսաստան։ Ի՞նչ հիմքեր եք տեսնում նման պնդումների համար, և ինչպիսի՞ գործոններ են ծառայել նման փոփոխություններին։

– «Ստրատֆորի» կանխատեսումները գուշակում են Եվրոպայի և Ռուսաստանի մոտալուտ բաժանումը։ Ամեն ինչ պետք է տապալվի` անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքականություն կվարի Ադրբեջանը։ Եթե հետևենք «Ստրատֆորի» տրամաբանությանը, ապա Ադրբեջանը պետք է վարի կտրուկ ամերիկամետ քաղաքականություն, քանի որ միայն ԱՄՆ-ին է վիճակված մնալ միջազգային համակարգի «կայուն սիրտը» (ինչպես պնդում է «Ստրատֆորը» 2015-2025թթ. համար)։ Այս ամենը կարելի է դիտարկել` որպես դատարկ երևակայություններ, կարելի է նաև` որպես ԱՄՆ-ի և նրա գործընկերների նպատակներ դիտարկել։

Չեմ կարծում, որ այս բոլորը կհաստատվի պրակտիկայում, քանի որ դրա համար մի շարք պատճառներ կան։ Այդ պատճառներից մեկը հետևյալն է` իրական գործընթացները, որոնք տեղի են ունենում այն տարածաշրջանում, որն ուսումնասիրելուն է կոչված «Ստրատֆորը»` հաշվի առնելու ցանկության բացակայություն։ Ձեր հարցը դա հաստատում է` չկան պատճառներ` պնդելու համար, որ Ադրբեջանը սկսում է վարել ռուսամետ քաղաքականություն, որովհետև չկան նաև գործոններ, որոնք ծառայել են նման փոփոխություններին։

Ադրբեջանի քաղաքականությունն անփոփոխ է մնում արդեն բավականին երկար ժամանակ, լավ հայտնի են դրված նպատակներն ու դրանց հասնելու մեթոդները։ Բաքվի քաղաքականության բազային հիմքերից մեկն ամբողջական ինքնուրույնություն պահպանելն է, հետևաբար` նաև ցանկացած ինտեգրացիոն կառույցների և միությունների անդամակցությունից հրաժարումը։ Բաքուն ԵՄ-ի նկատմամբ վարում է բացարձակապես այլ քաղաքականություն, քան Վրաստանն ու Մոլդավան, ադրբեջանական քաղաքականության եվրոպական վեկտորը չի առանձնանում ակտիվությամբ։

Նույնն է իրավիճակը նաև ռուսական ուղղությամբ։ Բաքուն հրաժարվեց միանալ ՄՄ-ին և ՀԱՊԿ-ին, իսկ ներկայում չի ձգտում դեպի ԵՏՄ։ Հավասարաչափ հեռացվածության այս քաղաքականությունն ունի իր օգուտները, բայց ակնհայտորեն կան նաև խոցելի կողմեր։ Առաջին հերթին` հենց անվտանգության ոլորտում. չմիանալով հավաքական անվտանգության պայմանագրերի, Ադրբեջանը հայտնվում է հարավից եկող արմատական իսլամի սպառնալիքի տակ, որը դիտարկում է Կովկասը` ապագա Համաշխարհային խալիֆաթի անբաժանելի մասը։

– Ամեն դեպքում կա որոշակի փոփոխություն այդ հարաբերություններում։ Ի՞նչ պետք է սպասել ադրբեջանառուսական մերձեցումից։ Հայաստանյան փորձագետները չեն բացառում ռուս-ադրբեջանական գործարք Ղարաբաղի շուրջ` հօգուտ Ադրբեջանի։ Ի՞նչ եք մտածում այս մասին։

– Դա հերթական անհիմն ենթադրությունն է։ Հնարավոր է` այստեղ դեր ունի այն ոչ ամբողջական ընկալումն այն մասին, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն գործընկերներ են, բայց անկախ` իրենց սեփական շահերով։ Ոչ բոլոր հարցերում են այդ հետաքրքրությունները համընկնում, հենց այդ պատճառով էլ Ռուսաստանի հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ բացարձակապես այլ բնույթի են, քան Հայաստանի հետ հարաբերությունները, որն այդ երկրների հետ գտնվում է սուր հակամարտության մեջ։ Հայաստանը Ռուսաստանի համար կարևորագույն գործընկեր է, Հայաստանի համար էլ Ռուսաստանը մնում է միակ հուսալի անվտանգության երաշխավորը։

Ուստի Ռուսաստան-Թուրքիա և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մերձեցումը մշտապես սահմանափակ է լինելու, այդ երկրների հետ գործընկերությունը չի կարող հակասել ՌԴ-ՀՀ հարաբերություններին։ «Ռուս-ադրբեջանական գործարք» Ղարաբաղի շուրջ տերմինը ես հանդիպում եմ առաջին անգամ։ Դժվար է հասկանալ` ինչպե՞ս են պատկերացնում պրակտիկայում այն մարդիկ, ովքեր այս թեմայի շուրջ մտածում են։ Ռուսաստանը կհեռանա՞ տարածաշրջանից, և Հայաստանի հարևանները կսկսեն քրքրե՞լ նրան։ Կամ` ՌԴ-ն կխլի՞ Ղարաբաղը հայկական ԶՈՒ-ից և կփոխանցի Ադրբեջանի՞ն։

Կամ` կճնշի Երևանին, որպեսզի Երևանը Բաքվին վերադարձնի Ղարաբա՞ղը։ Արդյունքում` Մոսկվան ինքը կքայքայի սեփական դիրքերը Կովկասում, հետո` այլ տարածաշրջաններում` և արդյունքում կիրականացնի «Ստրատֆորի» կանխատեսումները Ռուսաստանի մոտալուտ կործանման մասի՞ն։ Տարածաշրջանի իրավիճակը կարող է փոխվել ոչ թե` ենթադրությունների ազդեցության տակ, այլ` իրական պատճառների։ Մեծ է վտանգը, որ Կովկասում կհայտնվեն Համաշխարհային խալիֆաթի կողմնակիցները, և ակնհայտ է, որ ամենաձեռնտու օբյեկտը տարածաշրջանում գործողություններ սկսելու համար Ադրբեջանն է։

Մեկ այլ իրական վտանգ Հարավային Կովկասի ներսում լարվածության աճն է` կողմերի միջև և նրանցից յուրաքանչյուրի ներսում։ Այդ լարվածությունը կարող է ժայթքել նոր պատերազմներով և հակամարտություններով։ Ցավոք, իրական խնդիրների և սպառնալիքների ուղղությամբ համարժեք քննարկումների համար ուշադրություն չի տրամադրվում։

– Այսինքն` Ադրբեջանի ԵՏՄ անդամակցությունը հնարավոր չէ՞։

– Իհա՛րկե հնարավոր է։ Ի դեպ, անդամակցությունը ոչ միայն ԵՏՄ-ին, այլև ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին, ԲՐԻՔՍ-ին և Աֆրիկյան միությանը։ Ամբողջությամբ թուրքական բանաձևին համապատասխան` «ԵՄ-ն կտապալվի ավելի շուտ, քան դրան կմիանա Թուրքիան»։

 

 Занимающийся проблемами евразийского региона аналитистический центр «Стратфор» отмечает, что в последнее время Азербайджан начинает вести пророссийскую политику. Какие факторы послужили такому изменению? Прогнозы Стратфора предрекают скорую фрагментацию Европы и России. Все должно развалиться независимо от того, какую политику будет проводить Азербайджан.

Если следовать логике Стратфора, Азербайджану следует проводить строго проамериканскую политику, так как только США суждено оставаться “стабильным сердцем” международной системы (как утверждается в геополитический прогнозе Стратфора на 2015–2025 годы). Можно все это рассматривать как пустые фантазии, можно как цели США и их союзников. Не думаю, что все эти построения будут подтверждены на практике, тому много причин. Одна из таких причин – это нежелание учитывать реальные процессы, которые происходят в том регионе, который Стратфор вроде бы призван изучать. Ваш вопрос это подтверждает: никаких причин утверждать, что “Азербайджан начинает вести пророссийскую политику” не существует, поэтому не существует и факторов, которые послужили такому изменению. Политика Азербайджана остается неизменной уже на протяжение длительного периода времени, хорошо известны поставленные цели и методы их достижения. Одной из базовых основ политики Баку является стремление сохранить полную самостоятельность, отсюда отказ от вступления в любые интеграционные структуры и союзы. Баку проводит совсем другую политику по отношению к ЕС, чем Грузия или Молдова, европейский вектор азербайджанской политики не отличается активностью. Аналогичная картина на российском направлении: Баку отказался вступить в ТС и ОДКБ, теперь он не стремится в ЕАЭС. У такой политики равноудаленности есть свои выгоды, но у нее есть очевидные уязвимые стороны. Прежде всего в сфере безопасности: не вступая в систему коллективных договоров о безопасности Азербайджан оказывается в уязвимом положении перед угрозой со стороны наступающего с юга радикального ислама, рассматривающих Кавказ как неотъемлемую часть будущего Всемирного халифата.

Что можно ждать от азербайджаноросскийских глубоких отношений, если и считать что у Армении есть конфликт с Азербайджаном. В Армении некоторые эксперты не исключают азербайджанороссийскую сделку вокруг Нагорного Карабаха в пользу Азербайджана. Что Вы думаете об этом?

Я думаю об этом как об очередном безосновательном построении. Возможно, здесь играет роль неполное осознание того, что Армения и Россия являются двумя союзными, но независимыми государствами со своими собственными интересами. Не во всем эти интересы могут совпадать, поэтому характер отношений России с Азербайджаном и Турцией совершенно другой, чем у Армении, которая находится с этими государствами в состоянии острого конфликта. Армения является для России важнейшим союзником, для Армении Россия остается единственным надежным гарантом безопасности. Поэтому пределы сближения России с Турцией и Азербайджаном всегда будут иметь свой ограничитель: партнерство с ними не может противоречить интересам союза России с Арменией. Термин “азербайджанороссийская сделка” по Карабаху мне встречается впервые. Сложно понять, как себе представляют ее на практике те, кто на эту тему рассуждает.Россия уйдет из региона и Армению растерзают ее соседи? Или отвоюет Карабах у армянской армии и передаст его Азербайджану? Или надавит на Ереван и вынудит его вернуть Карабах Баку? И в итоге всего этого Москва сама подорвет свои позиции на Кавказе, потом в других регионах и в итоге осуществит на практике предрекаемый Стратфором сценарий скорого распада России? Ситуация в регионе может измениться не под влиянием фантазий, а по совершенно реальным причинам. Велика опасность прихода на Кавказ сторонников Всемирного халифата и очевидно, что наиболее выгодным объектом для начала их действий в регионе является Азербайджан. Другая реальная опасность – это нарастание напряженности внутри региона ЮК: между странами и внутри каждой из них. Эта напряженность может выплеснуться новыми войнами и конфликтами. Жаль, что обсуждению реальных проблем и угроз не уделяется того внимания, которых они заслуживают.

Вероятно присоединение Азербайджана к ЕАЭС?

Конечно оно вероятно, причем присоединение Азербайджана не только к ЕАЭС, но и к ЕС, НАТО, БРИКС и Африканскому союзу. В полном соответствии с турецкой формулой: “Евросоюз развалится раньше, чем туда вступит Турция”.

Տեսանյութեր

Լրահոս