Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը։

Արթուր Սուքոյանը քաղբանտարկյալ է, որովհետև նրա նկատմամբ կիրառվեց տարբերակված մոտեցում քաղաքական պատճառով. «ոչ յուրային» լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած որևէ քպ-ական կամ ոստիկան ոչ միայն երբևէ չի կալանավորվել, այլև չի էլ ձերբակալվել։ Հիշենք, օրինակ, քպ-ական հակոբ արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանին հարվածելու միջադեպը։

Քաղբանտարկյալ Արթուր Սուքոյանին բանտ ուղարկեց տխրահռչակ դատավոր, արամ զավենիչի կուսակցության անդամ Մասիս Մելքոնյանը, որը ռեժիմին քաղբանտարկյալներ անվրեպ «մատակարարելու» գծով ընդհուպ մոտենում է մեկ այլ տխրահռչակ դատավոր (արդեն՝ նախկին դատավոր) Արուսյակ Ալեքսանյանի ռեկորդին»։

Տեսանյութեր

Լրահոս