Բաժիններ՝

ԽՍՀՄ – Աշխարհի ընտրանի հանդիպումն ավարտվեց 3։3 հաշվով

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-րդ տարեդարձի արթիվ միմյանց դեմ էին դուրս եկել ԽՍՀՄ-ի և աշխարհի նախկին անվանի ֆուտբոլիստները:

Հանդիպումն ավարտվել է 3-3 հաշվով։

Հաշիվը  բացել է Իվան Զամորանոն՝ առաջ մղելով աշխարհի հավաքականին։ Այնուհետև հյուրերի առավելությունը կրկնապատկել է Ժան Պիեր Պապենը՝ 0-2։

Սակայն ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստներին ոչ միայն հաջողվել է հավասարեցնել հաշիվը, այլ առաջ անցնել։

Նախ Վալերի Գազաևն է կրճատել հաշվի տարբերությունը։ Հետո Խորեն Հովհաննիսյանն է գոլի հեղինակ դարձել՝ 2-2։ Իսկ Իգոր Բելանովը հաշվի մեջ առաջ է մղել ԽՍՀՄ հավաքականին՝ 3-2։

Հանդիպման վերջին գոլը կրկին խփել է Զամորանոն՝ հաշիվը դարձնելով 3-3։

Ի դեպ, բոլոր գոլերը խփվել են առաջին խաղակեսի ընթացքում։

Լուսանկարը՝ Armsport.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս