Բաժիններ՝

Իրինա Ալեգրովայի հայտարարությունը. Ես շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր բեմ դուրս գալ

Ինչպես տեղեկացրել ենք՝ Իրինա Ալեգրովայի երևանյան համերգն անսպասելի առողջական խնդիրների պատճառով չկայացավ: 168.am-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ երգչուհու առողջությունը կտրուկ և անսպասելի վատացել է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Քիչ առաջ երգչուհու պրոդյուսերական խումբը 168.am-ին տրամադրեց երգչուհու հայտարարությունը.

«Ես այստեղ եմ՝ Երևանում, և արել եմ հնարավորինս ամեն ինչ, որպեսզի մեր հանդիպումը կայանա: Բայց հանգամանքները մեզանից ուժեղ գտնվեցին. Ես շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր բեմ դուրս գալ: Հայցում եմ Ձեր մեծ ներողամտությունը և խնդրում եմ այս հանգամանքին ներողամտորեն վերաբերվել՝ հասկանալով: Մեր հանդիպումն անպայման կկայանա ապրիլի 6-ին՝ նույն դահլիճում, նույն ժամին: Խնդրում ենք պահպանել տոմսերը և ներկայանալ համերգին նույն տոմսերով:

Ձեզ հարգող և սիրող, մեր հանդիպմանը սպասող՝ Իրինա Ալեգրովա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս