«Վազգեն Սարգսյանը 100 տոկոսանոց նախագահ էր լինելու». Սեյրան Սարոյան

Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ  ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը շատ հիշողություններ ունի և չի բացառում, որ եթե Սպարապետը ողջ լիներ, նա նախագահ կլիներ:

«Եթե ողջ լիներ, ինչ ուզենար՝ կունենար, խի՞ կարող ա, հատաստ 100 տոկոսանոց նախագահ էր, հա բա ո՞ւմ էինք ընտրելու՝ իրան»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Սարոյանը՝ նկատելով, որ Սպարապետը հզոր ղեկավար էր լինելու:

Ինչ վերաբերում է հիշողություններին, Ս. Սարոյանը նշեց, որ միասին լավ ու վատ օրեր են անցել՝ որսորդական հրացանից մինչև արդեն թեժ պատերազմ. «Նա կարողանում էր ճիշտ ժամանակ ճիշտ տեղում մեզ դնել, որ իրա ասած խնդիրը կատարեինք»:

 

Տեսանյութեր

Լրահոս