Վալերի Պերմյակովի համար նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն. աղբյուր

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գյումրիում Ավետիսյաններին ընտանիքին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի համար նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն:

Այս մասին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը: Նրա խոսքերով՝ այն անցկացվում է ստացիոնար, Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում: Պլանավորված է, որ փորձաքննությունը կավարտվի երկու շաբաթ անց.

«Բոլոր խոսակցություններն այն մասին, թե Պերմյակովի մոտ արդեն իսկ հայտնաբերվել են հոգեկան շեղումներ, հիմնված են շրջանառվող լուրերի վրա: Փորձաքննության արդյունքները դեռ չկան»: Աղբյուրը հավելել է, որ տվյալ գործով քննչական բոլոր գործողությունները կատարվում են ժամանակին:

Տեսանյութեր

Լրահոս