Բաժիններ՝

Ֆրանսիան հանդես է գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնման ժամանակավոր դադարեցման օգտին. Օլանդ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիան հանդես է գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնման ժամանակավոր դադարեցման օգտին: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ երեկվա հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Նա ընդգծել է, որ Ֆրանսիան կողմ է նրան, որ պետք է մերժել բոլոր այն երկրներին, որոնք կարող են հայտարարել ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց ցանկության մասին: Օլանդը մանրամասնել է, որ ներկայումս օրակարգում չէ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը:

Սթոլթենբերգն իր հերթին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ներկայումս իրականացնում է «Սառը պատերազմի» ավարտից ի վեր իր ուժերի ամենազգալի մեծացման գործընթացը, և Ֆրանսիան դրանում խաղում է առանցքային դեր, առաջատարի դեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս