Բաժիններ՝

Վենեսուելան մուտքի վիզաներ է սահմանում ԱՄՆ-ի քաղաքացիների համար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելան մտադիր է մուտքի վիզա սահմանել ԱՄՆ-ի քաղաքացիների համար: Այս մասին երեկ հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Նա ընդգծել է, որ իր կառավարությունն արգելելու է ամերիկացի մի շարք պաշտոնյաների մուտքը` ի պատասխան Բարաք Օբամայի վարչակազմի կողմից վենեսուելացի մի շարք պաշտոնյաների մուտքն արգելելու համար:

Մադուրոն հավելել է, որ իշխանությունները ձերբակալել են ԱՄՆ քաղաքացիներին որոնք իրականացնում էին լրտեսական գործունեություն, մասնակցում էին գաղտնի գործողությունների, ծովափնյա քաղաքներում փորձում էին հավաքագրել մարդկանց: Վենեսուելայի նախագահը ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ին մեղադրել է հեղաշրջում նախապատրաստելուն աջակցելու մեջ:

Երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված` սկսած Վենեսուելայում Ուգո Չավեսի իշխանության գալուց, որի իրավահաջորդը Մադուրոն է: Ներկայումս նավթի գնանկման պատճառով կտրուկ վատթարացել է Վենեսուելայի սոցիալ-տնտեսական իրավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս