Բաժիններ՝

Բան Կի Մունը մեկնաբանել է Բորիս Նեմցովի սպանությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ իրեն ցնցել է Մոսկվայի կենտրոնում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին սպանելու մասին տեղեկությունը: Այս մասին նշված է կազմակերպության տարածած երեկվա հայտարարությունում:

Դրանում Բան Կի Մունն ընդգծել է, որ արդեն իսկ մեկնարկել է տվյալ սպանության հետաքննումը և հուսով է, որ հանցագործները կենթարկվեն պատասխանատվության: Բան Կի Մունն իր ցավակցություններն է հղել Նեմցովի ընտանիքին, նրա բարեկամներին ու կողմնակիցներին:

55-ամյա Նեմցովը Մոսկվայի կենտրոնում սպանվել է փետրվարի 27-ի ուշ երեկոյան: Սպիտակ ավտոմեքենայով երթևեկող անհայտ անձինք առնվազն վեց անգամ կրակել են նրա թիկունքին, երբ նա իր ծանոթի հետ անցնում էր կամրջով: Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Սպանություն» ու «Զենքի ապօրինի շրջանառություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս