Բաժիններ՝

Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված ահաբեկիչը facebook-ի ակտիվ օգտատեր է. aravot.am

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը 2014 թվականից facebook սոցիալական կայքի ակտիվ օգտատեր է: Նա նույնիսկ հոկտեմբերի 27-ի գործով իր հոդվածներն ու «բացահայտումներն է» տարածում: Քրեակատարողական հիմնարկի մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանից Aravot.am-ը հետաքրքրվել է՝ տեղյա՞կ են Էդուարդ Գրիգորյանի սոցցանցերի ակտիվությունից եւ արդյոք ցմահ ազատազրկման դատապարտվածներին թույլատրվո՞ւմ է սոցցանցերից օգտվելը: «Դա միջնորդավորված է, ինքը իր իրավունքներից օգտվելով, իրավունք ունի Սահմանադրությամբ վերապահված օգտվել իր իրավունքից, այդ թվում հեռախոսազրույցներ ունենալ ու նամակագրական կապ ունենալ: Ինքը կարող է իր մտքերը նամակով փոխանցել որեւէ մեկին, որը կարող է իր անունից սոցիալական կայքում էջ բացել ու տեղադրել իր մտքերը»,- պատասխանեց Գոռ Ղլեչյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ aravot.am-ում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս