Բաժիններ՝

«Գործը կբացահայտվի այն ժամանակ, երբ Պրեմյակովի իրերը Ավետիսյանների տուն բերողները և կոկիկ դասավորողները բացահայտվեն». Դավիթ Սանասարյան

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հենց Պրեմյակովի մեղքն «ապացուցվեց», նշանակում է գործը կոծկվեց
Գործը կբացահայտվի այն ժամանակ, երբ Պրեմյակովի իրերը Ավետիսյանների տուն բերողները և կոկիկ դասավորողները բացահայտվեն….

Քանի որ ինֆորմացիայի սղություն կա. տրամաբանությունս ու զգացումս միախառնված հուշում են, որ Պրեմյակովն էստեղ գործիք է ու ոչ մի կենցաղային հարց չի կարող լինել. սա լավ մշակված ու հեռուն գնացող սցենար է, որի հետևանքները կիմանանք առաջիկայում. ինչ նոր հրամայականներ, որ կիջնեն Կրեմլից դա ուղիղ կապ կունենա այս դեպքի հետ…
Չի բացառվում որ սխալ եմ, ու իրականությունն այլ բան է, բայց ասեցի այն ինչ հավանական եմ համարում..

Ինչ պետք է անել

համախմբվել ու Ռուսաստանին ցույց տալ, որ ՀՀ քաղաքացիներն են երկրի տերերը, ոչ թե իրենց ստրուկները, որոնք հիմա, ամեն դեպքում, ուրախանում են, որ տեսնում են ըմբոստ քաղաքացիների, քանի որ իրենք էլ կուզենային ըմբոստանալ, բայց նաև հարձակվում են քաղաքացիների վրա, որ Կրեմլին ցույց տան հավատարմություն…Մի խոսքով թշնամուս չէի ցանկանա մեր չ’իշխանությունների օրը ընկնի….»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս