Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան պատվիրել է առաջին F-35 կործանիչները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ը պայմանագիր է ստորագրել հինգերորդ սերնդի F-35B Lightning II մարտական առաջին չորս կործանիչների արտադրության մասին: Այս մասին նշված է գերատեսչության մամլո ծառայությունում:

Ինքնաթիռների մատակարարումն ակնկալվում է 2016 թվականին: Բրիտանացիները պլանավորում են մինչև 2018 թվականը ստանալ առաջին խմբաքանակի ևս 10 կործանիչ: Ինքնաթիռները նախատեսված են ինչպես երկրի ռազմաօդային, այնպես էլ՝ ռազմածովային ուժերի համար: Դրանք ունակ են կատարել ուղղահայաց թռիչք ու վայրէջք:

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ը պլանավորում է 2020 թվականին սպառազինության մեջ ընդունել «Քուին Էլիզաբեթ» նոր ավիակիրը, որի վրա էլ կտեղակայվեն F-35 ինքնաթիռները: Ապա Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը կստանան «Ուելսի արքայազն» ավիակիրը:

Առաջին 14 հատ F-35 կործանիչները գնահատվում են 2.5 միլիարդ ֆունտ սթեռլինգ (3.9 միլիարդ դոլար): Մեծ Բրիտանիան ընդհանուր առմամբ պլանավորում է գնել ամերիկյան Lockheed Martin ընկերության արտադրության 48 կործանիչ: Ներկա դրությամբ բրիտանացի զինվորականների տրամադրության տակ կա 3 հատ F-35B ուսումնական կործանիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս