Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է Ֆերգյուսոնի բողոքի ակցիաներն ուժային ճանապարհով ճնշելու մեջ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը Ֆերգյուսոնում (Միսսուրի նահանգ) ընթացող բողոքի ակցիաները ճնշելու համար օգտագործել է ուժային միջոցների ողջ զինանոցը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:

Լուկաշևիչի խոսքերով՝ ԱՄՆ-ի իշխանությունները սկսել են ցուցարարներին ձերբակալելու ու կալանավորելու հոսք, ինչպես նաև առանց որևէ ընտրության հատուկ միջոցներ են ձեռնարկում նրանց դեմ.

«Իշխանությունների գործողությունները կասկած չեն թողնում, որ նրանք շեշտը դնում են ոստիկանական կամայականությունների ու ակնհայտ ռասայական ենթատեքստ ունեցող հանցանք գործելու համար անպատիժ մնալու դեմ ելույթների ուժային կանխման վրա:

ԱՄՆ-ն այդպես էլ չկարողացավ հաղթահարել ռասայական խորը պառակտումը, խտրականությունն ու անհավասարությունը: Հենց սևամորթ քաղաքացիներն են շարունակում հանդիսանալ Ամերիկայի բնակչության սոցիալապես անպաշտպան հատվածը, որն իրավապահ մարմինների կողմից կանոնավորապես ենթարկվում է բռնությունների ու հալածանքների»:

Լուկաշևիչն ԱՄՆ-ի իշխանություններին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ՝ ընդգծելով, որ նրանք հրապարակավ արտասահմանում մտահոգվում են դժգոհ մասաների իրավունքների մասին, մինչդեռ իրենց տանը գրանցված բողոքի ակցիաները որակում են որպես հակաիրավական գործողություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս