Բաժիններ՝

«Իսլամական պետությունը» առասպելական եկամուտներ է ստանում՝ ապահովելով Աֆղանստանից Եվրոպա հերոինի մատակարարումների կեսը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորումը վիթխարի եկամուտներ է ստանում՝ ապահովելով Աֆղանստանից Եվրոպա հերոինի մատակարարումների կեսը: Այս մասին հայտարարել է Թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հենց աֆղանական հերոինի մասշտաբային տարանցումն է հանդիսանում «Իսլամական պետության» գործունեության ֆինանսական բազա: Խմբավորումն առասպելական եկամուտներ է ստանում Իրաքի ու աֆրիկյան մի շարք երկրների տարածքով Եվրոպա հերոինի հասնելն ապահովելուց:

Բացի այդ, Ադենի ծովածոցի միջոցով Աֆրիկա մայրցամաք և մասնավորապես Եթովպիա, Էրիթրեա, Սոմալի, Քենիա ու Տանզանիա աֆղանական հերոինի անցումը պատճառ է դարձել բազմաթիվ ավազակախմբերի առաջացման համար, որոնք գործում են փոքր ու արագագնաց նավակներով, և որոնց գործունեությունը հենված է թմրանյութի տարանցումից եկամուտներ ստանալու վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս