Բաժիններ՝

Պակիստանում աստվածանարգության համար հաղորդավարուհուն դատապարտել են 26-ամյա ազատազրկման

Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պակիստանցի դերասանուհի, հաղորդավարուհի և ֆոտոմոդել Վինա Մալիքին ու նրա ամուսնուն դատապարտել են 26-ամյա ազատազրկման՝ Geo Television-ի առավոտյան հեռուստաշոուի ժամանակ աստվածանարգություն թույլ տալու համար:

Նրանցից բացի, այդպիսի պատիժ է ստացել Jang Group մեդիախմբի, որի մեջ է մտնում Geo Television-ը, սեփականատեր Միր Շակիլ ու Ռեհմանը: Պակիստանի հակաահաբեկչական դատարանն այդ երեք անձանց նաև տուգանել է 1.3 միլիոն ռուփիով (12.600 դոլար):

Որոշակի տվյալներով՝ դատապարտյալները գտնվում են արտասահմանում: Դատարանը զգուշացրել է, որ եթե նրանք չհանձնվեն իշխանություններին, ապա նրանց գույքը կառգրավվի:

Ավելի վաղ հանրագիր է կազմակերպվել ընդդեմ ամուսնական զույգի ու մեդիամագնատի, որում նրանք մեղադրվել են Մուհամմեդ մարգարեի ընտանիքի հանդեպ նսեմացուցիչ մեկնաբանություններ թույլ տալու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 14-ին՝ առավոտյան հեռուստաշոուի ժամանակ: Geo Television-ը հրապարակավ ներողություն էր խնդրել դրա համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս