Բաժիններ՝

ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է Ղազախստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհուրդն այսօր վավերացրել է Ղազախստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագիրը: Փաստաթուղթը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 24-ին, Մոսկվայում:

Այն միտված է ռազմատեխնիկական ոլորտում փոխշահավետ համագործակցության կազմակերպմանն ու զարգացմանը: Հստակեցվում են այդպիսի համագործակցության հիմնական ոլորտները, ինչպես նաև պայմանագրի իրագործման լիազոր մարմինների իրավասությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս