Բաժիններ՝

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը բախվել է ծառին. կա վիրավոր

Նոյեմբերի 23-ին, ժամը 20.06-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի նախկին ՃՈ պահակակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 46-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի 10ԼՏ950 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Շ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին:

Շ.Բ.-ը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս