Բաժիններ՝

«Խաչար» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակ է այրվել

Նոյեմբերի 23-ին, ժամը 09.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ թանգարանի մոտակայքում, այրվում է պահակի տնակը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Խաչար» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.32-ին, մարվել՝ 09.53-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը՝ գույքով (17 ք.մ):

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս