Բաժիններ՝

Կիպրոսի նախագահը Թուրքիայի քայլերի կապակցությամբ դժգոհել է Բայդենին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ:

Կիպրոսի կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունում նշված է, որ Անաստասիադիսն ու Բայդենը քննարկել են Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության սուվերեն իրավունքների խախտումն իր իսկ բացառիկ տնտեսական գոտում: Բացի այդ, քննարկվել են նաև այդ սադրանքները դադարեցնելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը:

Զրուցակիցները պայմանավորվել են մշտական շփման մեջ մնալ` կապված Բայդենի առաջիկա թուրքական այցի հետ: Թուրքիան հոկտեմբերի 20-ից սեյսմիկ հետախուզություն է իրականացնում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում` դա հիմնավորելով ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հետ համաձայնագրով:

Թուրքական գիտահետազոտանավին ուղեկցում են ռազմանավեր, այդ թվում նաև սուզանավ: Թուրքիայի այդ քայլից հետո Կիպրոսի նախագահը հայտարարել է, որ կասեցնում է կիպրական հարցի կարգավորման շուրջ բանակցությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս