Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում արգելափակել են Facebook-ն ու Twitter-ը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի իշխանությունները երկրում արգելափակել են Facebook-ն ու Twitter-ը: Այս մասին գործակալությանը հայտնել է Փհենյանում նրա թղթակիցը: Դեռ հայտնի չէ, թե ինչու է կայացվել նման որոշում:

Հայտնի չէ նաև, թե որքան կտևի արգելափակումը: Ավելի վաղ սոցցանցերից կարող էին օգտվել դիվանագիտական առաքելությունների ու միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայացուցչությունների աշխատակիցները:

ԿԺԴՀ-ի քաղաքացիների համար արգելված է այդ սոցցանցերից օգտվելը: Փոխարենը նրանք կարող են օգտվել «Կվանմեն» ազգային համակարգչային ցանցից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս