Բաժիններ՝

ԱՄՆ-ում կործանիչ-ռմբակոծիչ է կործանվել

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հարավում երեկ կործանվել է Hawker Hunter կործանիչ-ռմբակոծիչը, որի օդաչուն զոհվել է: Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 17.15-ի մոտ, Պորտ-Հյունեմի քաղաքի հարևանությամբ գտնվող առազմածովային բազայի մոտ:

Նախնական տվյալներով՝ օդաչուն փորձել է վայրէջք կատարել թռիչքուղու վրա, սակայն ինքնաթիռն ընկել է դաշտը: Գետնի վրա ոչ ոք չի տուժել դրանից: Ավիաաղետի հետևանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս