Բաժիններ՝

Հղի կինը սպառնում է հացադուլ հայտարարել. պահանջում է ազատ արձակել ամուսնուն. news.am

Հոկտեմբերի 23-ին Կիեւյան կամրջից նետվելով ինքնասպանության փորձ կատարած՝ Այնթափի բնակիչ Սամվել Թովմասյանին եւ նրա երկու ընկերներին՝ Նարեկ Խարսափետյանին եւ Գոռ Թովմասյանին կով գողանալու մեղադրանքով ձերբակալելուց հետո խափանման միջոց են ընտրել կալանավորումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, news.am-ի հետ զրույցում ասաց ձերբակալված Նարեկ Խարսափետյանի կինը՝ Ծաղիկ Անդրեասյանը՝ նշելով, որ ամուսնուն եւ նրա ընկերներին կալանավորել են, չնայած նրան, որ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը Կիեւյան կամրջի մոտ Սամվել Թովմասյանին խոստացել էր չկալանավորել նրանց:

«Աշոտ Կարապետյանը բոլորի ներկայությամբ խոստացավ, որ խափանման միջոցը չեն փոխելու եւ իրենց գործով զբաղվելու է, որ երեքին էլ բաց թողնեն, որովհետեւ տուժողը գնացել է Ոստիկանության Էրեբունու բաժին եւ ասել է, որ ինքը չի բողոքում»,- ասաց Ծաղիկ Անդրեասյանը:

Ծաղիկի խոսքով՝ Սամվել Թովմասյանին ձերբակալել են գիշերը հիվանդանոցում, չնայած Սամվելի առողջական վիճակը վատ է եղել, քանի որ նախորդ օրը Կիեւյան կամրջի մոտ Սամվելը ածելիով վնասել էր իրեն: Իսկ գործով կալանավորված նրա ընկերը՝ Գոռ Թովմասյանը, կալանավայրում հացադուլ է հայտարարել, բերանն է կարել, Սամվել Թովմասյանն էլ սպառնում է, որ եթե իրեն դատեն, ինքնասպանություն կգործի:

Կարեն Խարսափետյանի կինը նշեց, որ ինքը 15 օրից ծննդաբերելու է, եւ եթե ամուսնուն դատեն, չգիտի՝ որտեղ է ապրելու եւ ինչպես: Ամուսինը թեեւ շատ չէր վատսակում, բայց աշխատում էր աղբահանման ծառայությունում եւ հոգում էր ընտանիքի հոգսը։ Նա կնոջ հետ բնակվում է վարձով, ընտանիքը սպասում է առաջնեկին։

Ծաղիկը պատմեց, որ դեպքը մոտավորապես 15 օր առաջ է տեղի ունեցել. ամուսինը՝ Նարեկ Խարսափետյանը, իր ընկերներ Սամվել Թովմասյանի եւ Գոռ Թովմասյանի հետ աշխատանքից տուն վերադառնալիս Նուբարաշենում կով են տեսել, մտածել են, որ Այնթափ գյուղի եզդիներին պատկանող անասուն է, դրել են մեքենան եւ գյուղ են տարել:

«Կովին բերել են, տարել, տվել են իր տիրոջը, դրանից հետո պարզվել է, որ կովի տերը ոստիկանությունում բողոքել է, բայց նորից ոստիկանություն է գնացել, բողոքը հետ է վերցրել: Նույնիսկ էդ եզդին շնորհակալություն է հայտնել, որ իր անասունը վերադարձրել են»,-ասաց Ծաղիկ Անդրեասյանը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս