Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստը հետաձգվեց

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործի քննությունը։ Դատական նիստը, սակայն, հետաձգվեց Վարդան Պետրոսյանի պաշտպանների բացակայության պատճառով։ Դատական նիստերի քարտուղարի տեղեկացմամբ՝ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ հիվանդության պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին։ Նիստը հետաձգվեց, իսկ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին։

Տեսանյութեր

Լրահոս