Բաժիններ՝

Ուշադրություն. սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում

Ուշադրություն

Հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:

Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին: Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում` անձրևի:

Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով:
Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 24-25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ և մառախուղ: Քամին` հյուսիս-արևելյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-25-ին էապես չի փոխվի, 26-28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-ի գիշերը կտատանվի` լեռնային շրջաններում` -2…+3, Լոռիում` +2…+7, Տավուշում` +6…+10, Արագածոտնի նախալեռներում` +5…+8, Արարատյան դաշտում` +3…+7, Սյունիքի հովիտներում` +7…+12, Սյունիքի նախալեռներում` +1…+6 և Արցախում` +8…+11 աստիճանի սահմաններում:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-ի ցերեկը կտատանվի լեռնային շրջաններում` +12…+17, Լոռիում` +16…+20, Տավուշում` +20…+23, Արագածոտնի նախալեռներում` +15…+18, Արարատյան դաշտում` +18…+20, Սյունիքի հովիտներում` +22…+25, Սյունիքի նախալեռներում` +16…+21 և Արցախում` +20…+22 աստիճանի սահմաններում:
Երևանում`

Հոկտեմբերի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է +3..+5, ցերեկը` +18…+20 աստիճան տաքություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս