Բաժիններ՝

Թուրքիայի զինված ուժերի 9-րդ բանակային կորպուսի հրամանատարը ժամանել է Նախիջևան

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը երեկ ընդունել է Թուրքիայի զինված ուժերի 9-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Շարաֆ Օնգայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ Թալիբովը հայտարարել է, որ թուրք զինվորականների այցը Նախիջևան իր ներդրումը կունենա ռազմական ոլորտում Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար:

Թալիբովը շնորհակալություն է հայտնել 9-րդ բանակային կորպուսի հրամանատարին՝ Նախիջևանի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի զարգացման հարցում ունեցած ներդրման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս