Բաժիններ՝

Վրաերթի փաստը ոստիկաններից թաքցնել չհաջողվեց

Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.35-ին, իսկ ապա նաև ժամը 20.25-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդումներ էին ստացվել, որ բուժօգնության են դիմել գլխի վնասվածքով՝ 1987 թ. ծնված Լյուբա Ճ.-ն և գոտկատեղի վնասվածքով` 1984 թ. ծնված Խանում Թ.-ն:

Նրանք հայտնել էին, որ «Լամբադա» կամրջի մոտ վայր են ընկել:

Մեկնած օպերատիվ խմբին Խանում Թ.-ն և Լյուբա Ճ.-ն բացատրություն էին տվել, որ Կոմիտասի պողողոտայի 60/2 հասցեում գործող սուպերմարկետի դիմաց, անցումով անցնելու ժամանակ, վերջինիս գլուխը պտտվել է, նա կորցրել է հավասարակշությունը, վայր ընկել և գլուխը հարվածել ճանապարհի կողային քարի ելուստին, ինչից վայր է ընկել նաև Խանում Թ.-ն և ստացել գոտկային հատվածի քերծվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 1984 թ. ծնված Արթուր Խ.-ն Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 հասցեի մոտ «Ֆոլքսվագեն Գոլֆ-3» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Խանում Թ.-ին և Լյուբա Ճ.-ին:

Բաժին հրավիրված Արթուր Խ.-ն հրաժարվել է բացատրություն տալ և ավտոմեքենան զննության ներկայացնել:

Կատարվում է քննություն:

ՀՀ Ոստիկանություն                

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս