Բաժիններ՝

Ուկրաինայի համար ԵՄ-ի արտոնյալ առևտրային ռեժիմը թույլ էր. Պավել Գայդուցկի

ZN.UA-ի փոխանցմամբ՝ 2014 թվականի մայիսից ԵՄ-ի կողմից ուկրաինական ապրանքների ներկրման ապրանքների մաքսատուրքերի վերացումը չի հանգեցրել դրանց վաճառքի բումին: Այս մասին հայտարարել է ակադեմիկոս, Ռազմավարական գնահատականների ինստիտուտի տնօրեն Պավել Գայդուցկին:

Նրա խոսքերով՝ ԵՄ-ի կողմից բարի կամքի այդ ժեստը չի տալիս զգալի արդյունքներ. «Չպետք է կարծել, որ ԵՄ-ն այդ մասին չի կռահել ավելի վաղ կամ էլ չգիտի ներկայումս: 2014 թվականի մայիսին ԵՄ-ի կողմից ուկրաինական ապրանքների ներկրման մաքսատուրքերի վերացումը չհանգեցրեց դրանց վաճառքի բումին:

Ավելին, մայիսից Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև ապրանքների առևտրում ի հայտ եկավ բացասական սալդո, որը պահպանվեց նաև հետագա երեք ամիսներին: Այս տարվա առաջին կիսամյակին Ուկրաինայից ԵՄ արտահանումն աճել է ընդամենը 15 տոկոսով, ինչը նշանակում է, որ արտոնյալ առևտրային ռեժիմը թույլ էր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս