Բաժիններ՝

Օգնության են հասել փրկարարները

Սեպտեմբերի 20-ին, ժամը 17.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բարբյուսի փողոցի թիվ 63 շենքի վերելակում (5-րդ հարկ) քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները վերելակից դուրս են բերել Հ. Շ.-ին (ծնվ. 2008թ):

***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 14.57-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 17 շենքի 12-րդ հարկից խողովակ է կախված. առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարներն ապամոնտաժել են ծխատար խողովակը՝ 18 գմ:

***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 14.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 43 շենքի տանիքի թիթեղը պոկվել է, առկա է ընկելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարներն ապամոնտաժել են տանիքից կախված երկաթյա թիթեղը՝ 1 քմ և Վ. Մ.-ին պատկանող թիվ 17/1 բնակարանի պատշգամբից կախված բետոնե կառուցատարրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս