Բաժիններ՝

Փլուզում Սարի թաղում. Փլատակների տակ հայտնաբերվել է մեկ այլ քաղաքացու դի (լրացված)

Օգոստոսի 27-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 18 տանը փլուզում է տեղի ունեցել. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:Պարզվել է, որ Պ. Ի.-ի տան նախասրահում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ամբողջությամբ փլուզվել է առաստաղը (մոտ 25 քմ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ փլատակների տակից տեղի ուժերով դուրս է բերվել Ս. Ա.-ը (ծնվ. 1999թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիատալացվել է «Սրբ. Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Ա.-ի (ծնվ. 1983թ., ազգանունը պարզ չէ) դին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս