Բաժիններ՝

Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը

Հնդկաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների 7 փուլերից երկրորդը։ Սա համարվում է աշխարհի ամենամասշտաբային ընտրություններից մեկը։ Երկրորդ փուլի ընթացքում՝ ապրիլի 26-ին, քվեարկությանը կարող է մասնակցել շուրջ 106 միլիոն ընտրող։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Երկիրն ընտրում է խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ Սաբհայի պատգամավորներին։ Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան հունիսի 4-ին։

Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում Հնդկաստանի 21 նահանգներում և տարածքներում քվեարկել է ավելի քան 100 միլիոն մարդ։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պայքարում է երրորդ ժամկետով ընտրվելու համար։ Նրա «Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը» (BJP – Bharatiya Janata Party) կուսակցությունը և ընդդիմադիր «Կոնգրես» կուսակցությունը երկուսն էլ խոստացել են աշխատատեղեր ստեղծել երկրում, սակայն այդ նպատակին հասնելու, ինչպես նաև պետական ծախսերի նրանց տեսլականները տարբերվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930