Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում Ջոն Քերիին նմանեցրել են ասիական կարմիր շան

BBC Russian-ի փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ը ԶԼՄ-ներում կամպանիա է ծավալել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի դեմ: Պետական հեռուստատեսության տարածած հայտարությունում Փհենյանը Քերիին համեմատել է կարմիր շան հետ: Խոսքը գնում է Ասիայում տարածված վայրի շան հետ.

«Նրա զզվելի, նիհարած այտերը, նիհարած աչքերը և գզգզված մոխրագույն մազերը զարմանալիորեն նման են կարմիր շան արտաքինին: Նա նաև կծում է և վնաս է պատճառում մյուս մարդկանց»:

Սրանից առաջ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան սկսել են ամենամյա համատեղ զորավարժությունները, որոնք մեծ դժգոհության տեղիք են տվել ԿԺԴՀ-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս